38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաջողության հավանականություն կամ անհաջողության հետ կապված ռիսկեր

Հաջողության հավանականություն կամ անհաջողության հետ կապված ռիսկեր
16.08.2024 | 10:45

Ցանկացած մարդկային համակարգի կողմից որևէ գործում կամ գործունեության մեջ հաջողության հասնելու համար պետք են մի շարք անհրաժեշտ պայմաններ։

Հաջողություն ասածն ինքը տվյալ պահին կամ հետագայում կյանքի հիմնական նպատակին, այն է՝ նրա հնարավորինս բարգավաճ հարատևմանը, նպաստելն է։

Եթե նայում ենք կյանքի ընթացքում նորմալ հոգեբանություն ունեցող մարդու և տարբեր բնույթի մարդկային համակարգերի հազարավոր մեծ ու փոքր նպատակներին, ապա դրանց ամբողջությունը կազմում է հիերարխիա, որի գագաթին կանգնած է նրանց հնարավորինս բարգավաճ հարատևման գլոբալ նպատակը, որը բաժանվում է երկու հիմնական ենթանպատակների՝

1․ Կյանքի ֆիզիկական կամ կենսաբանական առավելագույն անվտանգությունը,

2․ Սոցիալական և աշխարհաքաղաքական միջավայրերում նրանց առավելագույն ազդեցիկությունը։

Կենսաբանական և սոցիալական ու աշխարհաքաղաքական բնույթի այս երկու գլոբալ ենթանպատակները բոլոր տեսակի մարդկային համակարգերի համար փոխադարձ կապի մեջ են և պայմանավորված են մեկը մյուսով։

Մարդկանց ու մարդկային տարբեր համակարգերի կյանքի ընթացքում որևէ, ցանկացած մասշտաբի, նպատակ հետապնդող որևէ գործողություն կամ ամբողջական գործունեություն այս երկու գլոբալ նպատակների կշռավորված կամ բալանսի բերված հետևանքներն են։

Այդ գլոբալ ենթանպատակներից ամեն մեկը կարող է աշխատել անկախ մյուսից, եթե տվյալ իրավիճակում այն անելիք չունի։

Օրինակ, եթե գազանը հարձակվում է մարդու վրա, ապա նման իրավիճակում նրա ազդեցիկության չափը հասարակության մեջ որևէ դեր խաղալ չի կարող, և մարդու վարքը կառավարվում է միայն կենսաբանական նկատառումներով։

Մյուս օրինակը, երկարատև բացարձակ ֆիզիկական անվտանգության մեջ գտնվող մարդկային համակարգը մոռանում է նույնիսկ գոյաբանական վտանգի մասին և նման վտանգի գալու դեպքում իներցիայով իրեն պահում է այնպես, կարծես շարունակում է մնալ նախկին բացարձակ անվտանգ պայմաններում։

Այս վերջին օրինակը մեր կյանքի պատմությունն է առեղծվածներով լի մեր անկախության տարիներին։

Ինչևէ, եթե շարունակենք որևէ գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմանների մասին զրույցը, ապա կարող ենք տեսնել, որ դրանց շարքը շատ երկար է, բայց առաջին մոտավորությամբ այն կունենա հետևյալ տեսքը։

Ցանկացած գործի հաջողությունը ենթադրում է՝

1․ Որևէ գաղափարի վրա հիմնված իրականացման պլան

2․ Համապատասխան ֆինանսավորում

3․ Տարատեսակ ռեսուրսներ, ներառյալ նյութական ու ինֆորմացիոն ռեսուրսները

4․ Դրանց մատակարարումների պլան

5․ Համապատասխան փորձով, գիտելիքներով ու դրանք կիրառելու հմտություններով զինված մարդկային ռեսուրս 6․ Ժամանակային ռեսուրս, որը, հաջողությամբ գործն ավարտելու իմաստով, գտնվում է բալանսի մեջ՝ ա․ գործի մասշտաբի ու բ․ դրա դժվարության չափի հետ։

Ցանկացած գործի հաջողություն ասելով հասկացվում է դրա տեղավորվելը գնի և ժամանակի մեջ, որին կարող է խանգարել երկու հանգամանք՝

1․ Այն, որ գործի իրականացումը տեղի է ունենում պատահականությունների միջավայրում, որի պատճառով պլանավորված բալանսը մարդկանց հնարավորությունների ու գործի բարդության մեջ կարող է խախտվել դեպի անհաջողության կողմը․

2․ Մարդկանց սխալները, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են նրանց ցանկացած գործին։

Այն հանգամանքը, որ հնարավոր է քանակապես գնահատել մի կողմից մարդկանց գործարար հնարավորությունները և մյուս կողմից՝ գործի բարդությունը, հնարավորություն է տալիս դրանց միջև բալանսի պայմանի հիման վրա ստանալ գործի հաջողության մաթեմատիկական հավասարումը, որն ընդգրկում է վերը նշված բոլոր ութ գործոնները։

Քանի որ գործի հաջողության հավասարումը պարունակում է մի շարք պատահական մեծություններ, ապա դա հնարավորություն է տալիս նախօրոք գնահատել նաև հաջողության հավանականությունը կամ անհաջողության հետ կապված ռիսկերը։

Հ․Գ․ Մյուս կողմից, եթե մարդկանց ու մարդկային համակարգերի ձգտումը դեպի կյանքի առավելագույն բարգավաճ հարատևումը ընդունենք որպես աքսիոմա, ապա դրա հիման վրա տրամաբանորեն կարելի է կառուցել մի վերնաշենք կամ տեսություն, որի միջոցով կարելի է ուսումնասիրել մարդկանց հարաբերությունները, նրանց միջև կոնֆլիկտները, հաղթանակներն ու պարտությունները և այլն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ